Դու պատկանում ես այն վայրին, որտեղ քեզ ապահով ես զգում. մի կին պատմում է այն մասին, թե ինչ է նշանակում Հայաստանում փախստական լինելը։
Ադրբեջանից Հայաստան գաղթած հայ փախստականներն անորոշության մեջ են արդեն 30 տարի։ Նրանք բողոքում են իրենց վրա դրված դրոշմից, անարդարությունից և կառավարության անտարբերությունից։ Այս ամենն ազդում է նրանց սոցիալ-տնտեսական վիճակի և առողջության վրա։ Փախստականները չեն կարողանում ազատ արտահայտել իրենց կարծիքները և ակնկալել, որ իրենք ընդունված և հասկացված կլինեն։ Այսօր նրանք ապրում և գործում են որպես անօգնական փոքրամասնություն իրենց իսկ ազգի մեջ։
Նելլի Սանամովան (80 տարեկան) Բաքուն լքել է 1989 թվականին` Ադրբեջանում հայերի դեմ սկսված ջարդերի և զանգվածային տեղահանությունների պատճառով։ Լինելով Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ` Ադրբեջանում 28 տարի աշխատել է որպես ավագ փորձագետ առաջատար շինարարական կազմակերպությունում։ Սակայն Հայաստանում նա փոխել է մասնագիտությունը՝ գիշերօթիկ դպրոցում հաշմանդամություն ունեցող երեխաների է խնամել։ Նելլին Երևանում գտնվող «Նաիրի» հյուրանոցում ապրում է Հայաստան գալուց ի վեր՝ արդեն 29 տարի։